First seen by Alion on Oct 14, 2026.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Համակարգային ադմինիստրատորի, որը պատասխանատու կլինի Ընկերության ՏՏ ենթակառուցվածքի անխափան, անվտանգ և արդյունավետ աշխատանքի ապահովման համար։
Թեկնածուն պատասխանատու կլինի կազմակերպության ՏՏ ենթակառուցվածքի կառավարման և սպասարկման համար՝ ապահովելով համակարգերի արդյունավետ և անվտանգ աշխատանքը տեղային (on-premises), վիրտուալացված (virtualized) և ամպային (cloud) միջավայրերում։
Հասցե՝ Երևան, Արմենակյան 127 (Գլխամասային գրասենյակ)
Հիմնական պարտականություններ՝
Կառավարել և սպասարկել Windows և Linux սերվերները՝ տեղային (on-premises), վիրտուալացված (virtualized) և ամպային (cloud) միջավայրերում,
Կառավարել VMware vSphere/ESXi, Microsoft Hyper-V և այլ վիրտուալացված հարթակները,
Իրականացնել (monitor) համակարգերի կատարողականության (System Health), արտադրողականության (Performance), հասանելիության (Availability) և հզորությունների (Capacity) մշտադիտարկում՝ ապահովելով համակարգերի բարձր հասանելիությունն ու հուսալիությունը,
Իրականացնել սերվերների տեղադրում, կոնֆիգուրացիա, թարմացում (Patching), արդիականացում (Upgrades), տեխնիկական սպասարկում և խնդիրների ախտորոշում ու վերացում (Troubleshooting),
Կառավարել Active Directory, Group Policy, DNS, DHCP, File Services, Print Services համակարգերը, ինչպես նաև օգտատերերի հաշիվները, թույլտվությունները և մուտքի վերահսկման (Access Control) մեխանիզմները,
Կարգավորել և սպասարկել IIS, Apache HTTP Server, NGINX և այլ ենթակառուցվածքային ծառայություններ,
Վարել և թարմացնել ենթակառուցվածքի փաստաթղթավորումը, համակարգերի կոնֆիգուրացիաները,
Կառավարել Microsoft 365 ծառայությունները՝ Exchange, SharePoint և հարակից ծառայությունները,
Կառավարել Licensing, Identity and Access Management (IAM), Multi-Factor Authentication (MFA) գործընթացները և անվտանգության քաղաքականությունները,
Աջակցել Cloud Migration, Hybrid Environment և Modernization Initiatives նախագծերին,
Ապահովել կազմակերպության ցանցային ենթակառուցվածքի անխափան աշխատանքը՝ TCP/IP, DNS, DHCP, VPN, VLAN, Firewall, Wireless Networking, Routing և Switching տեխնոլոգիաների շրջանակում (HPE Aruba, MikroTik, Cisco),
Կիրառել տեղեկատվական անվտանգության լավագույն փորձը (Security Best Practices), ներառյալ Patch Management, Vulnerability Remediation, Endpoint Protection, Security Hardening և Access Control գործընթացները,
Իրականացնել անվտանգության ռիսկերի մշտադիտարկում և մասնակցել Audit ու Compliance գործընթացներին,
Նախագծել, ներդնել, մշտադիտարկել և վավերացնել (Validate) Backup և Disaster Recovery լուծումները, իրականացնել Backup Verification, Restore Testing և Disaster Recovery Planning գործընթացներ,
Կառավարել Veritas Backup Exec, Veeam կամ համարժեք Backup հարթակները,
Ավտոմատացնել ադմինիստրավորման գործընթացները՝ PowerShell, Bash, Python կամ այլ Scripting լեզուների միջոցով,
Աջակցել CI/CD (Continuous Integration / Continuous Deployment) գործընթացներին և ենթակառուցվածքի ավտոմատացման նախագծերին,
Ախտորոշել և վերացնել ենթակառուցվածքային, ցանցային, համակարգային և կիրառական համակարգերի (Application) խնդիրները,
Համագործակցել ծրագրավորողների, ՏՏ թիմերի (Microsoft Azure DevOps, Team Foundation Server, Visual Studio 2022, C#, VB, .NET Framework 4.8, .NET 8 կամ ավելի նոր տարբերակներ), մատակարարների և բիզնես ստորաբաժանումների հետ՝ ենթակառուցվածքային նախագծերի և տեխնոլոգիական բարելավումների շրջանակում։
Պահանջվող որակավորումներ՝
Բարձրագույն կրթություն՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, Համակարգչային գիտությունների, Համակարգային ադմինիստրավորման կամ հարակից ոլորտում,
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համակարգային ադմինիստրատորի կամ համարժեք ենթակառուցվածքային պաշտոնում,
Windows Server և Linux օպերացիոն համակարգերի կառավարման փորձ,
Microsoft Active Directory, Group Policy, DNS, DHCP և Microsoft 365 ծառայությունների կառավարման փորձ,
VMware vSphere/ESXi և/կամ Microsoft Hyper-V հարթակների հետ գործնական փորձ,
Microsoft Azure, Amazon, Google Cloud միջավայրերի հետ աշխատանքի փորձ,
TCP/IP, VPN, DNS, VLAN, Firewall, Routing և Switching տեխնոլոգիաների լավ իմացություն,
Backup և Disaster Recovery լուծումների (Veritas, Veeam կամ համարժեք հարթակներ) հետ աշխատանքի փորձ,
Ենթակառուցվածքային անվտանգության, System Hardening, Patch Management, Endpoint Protection և Access Management գործընթացների իմացություն,
PowerShell, Bash կամ Python Scripting լեզուների իմացություն,
Խնդիրների վերլուծության, Troubleshooting և լուծման զարգացած հմտություններ,
Հաղորդակցման, փաստաթղթավորման և կազմակերպչական լավ հմտություններ։
Կդիտվեն որպես առավելություն՝
Microsoft Exchange, SharePoint, Microsoft SQL Server, PostgreSQL, MySQL կամ Oracle համակարգերի հետ աշխատանքի փորձը,
SAN, NAS technologies, Hyper-Converged Infrastructure, HPE MSA, HPE Alletra, Synology կամ Cloud Platforms տեխնոլոգիաների հետ աշխատանքի փորձը,
ISO 27001, Cybersecurity Frameworks և Compliance Standards-ի իմացությունը,
Microsoft, Linux, Networking կամ այլ մասնագիտական հավաստագրերի առկայությունը,
Մենք առաջարկում ենք՝
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
Աշխատանք ռազմավարական և հեռանկարային Ընկերությունում,
Ժամանակակից տեխնոլոգիական միջավայր,
Մասնագիտական վերապատրաստումների և ուսուցման հնարավորություններ,
Մրցունակ վարձատրություն և սոցիալական փաթեթ։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը 𝒉𝒓𝒎@𝒆𝒏𝒂.𝒂𝒎 էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել՝ 𝟎𝟗𝟖 𝟗𝟖𝟕 𝟎𝟐𝟐 հեռախոսահամարով։

