First seen by Alion on Nov 2, 2026.
Սմարտիկ թիմը փնտրում է պատասխանատու և ճկուն տեխնիկ-տեղադրողի, ով կիրականացնի ընկերության իրականացվող նախագծերում համակարգերի, սարքավորումների մասնագիտական տեղադրում, միացումներ և կարգավորումներ։
Responsibilities-
Խելացի տան համակարգերի և սարքավորումների տեղադրում, միացում և կարգաբերում։
-
Խելացի լուսավորության, վարագույրների, անվտանգության համակարգերի, սենսորների և այլ սարքավորումների ինտեգրում։
-
Օբյեկտներում տեխնիկական աշխատանքների իրականացում՝ համաձայն նախագծային պահանջների։
-
Սարքավորումների փորձարկում և հայտնաբերված խնդիրների վերացում։
-
Տեխնիկական անսարքությունների ախտորոշում և լուծում։
-
Կատարված աշխատանքների որակի վերահսկում։
-
Տեղադրված սարքավորումների և օգտագործված նյութերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում։
-
Աշխատանքների ընթացքի և տեխնիկական խնդիրների մասին ժամանակին տեղեկացում ղեկավարությանը։
-
Համագործակցություն վաճառքի բաժնի և նախագծերի պատասխանատուների հետ։
-
Անհրաժեշտության դեպքում հետվաճառքային տեխնիկական սպասարկման իրականացում։
-
էլեկտրամոնտաժային աշխատանքների բազային գիտելիքներ։
-
Ցածր հոսանքային համակարգերի (Low Voltage) իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-
Ցանցային տեխնոլոգիաների՝ LAN, Wi-Fi, IP, TCP/IP բազային իմացությունը կդիտվի որպես առավելություն:
-
Տեխնիկական գծագրեր, սխեմաներ և նախագծեր կարդալու կարողություն։
-
Էլեկտրական և տեխնիկական գործիքներով աշխատելու հմտություններ։
-
Տեխնիկական սարքավորումների տեղադրման, միացման և կարգաբերման կարողություն։
-
Խնդիրները վերլուծելու և ինքնուրույն լուծումներ գտնելու ունակություն։
-
Համակարգչային գրագիտություն և նոր ծրագրային համակարգեր սովորելու պատրաստակամություն։
-
Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կարգապահություն։
-
Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
-
Հաճախորդների հետ քաղաքավարի և գրագետ հաղորդակցվելու հմտություններ։
-
Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է։
-
Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։

