Removed from the employer's board on Nov 12, 2026. First seen by Alion on Nov 12, 2026.
Open roles like this one
Հիմնական պարտականություններ
Ռիսկերի գնահատման և բանկային այլ կիրառությունների համար մեքենայական ուսուցման (ML) և վիճակագրական մոդելների նախագծում, մշակում, ներդրում և շարունակական կատարելագործում։
ՏՏ և բիզնես թիմերի հետ համագործակցություն՝ մոդելներն ու լուծումները Բանկի գործառնական գործընթացներում ինտեգրելու նպատակով։
Ժամանակակից մեքենայական ուսուցման (ML) և արհեստական բանականության (AI) մեթոդների ուսումնասիրություն և ռիսկերի կառավարման ոլորտում դրանց գործնական կիրառման առաջարկների ներկայացում։
Հաշվետվությունների և վահանակների (dashboards) պատրաստում՝ բարդ վերլուծությունների արդյունքները գործնական և կիրառելի բիզնես եզրահանգումների վերածելու նպատակով։
Մոդելների և լուծումների պատշաճ փաստաթղթավորման, վերարտադրելիության, ներդրման (deployment) և բացատրելիության ապահովում։
Բանկի ներքին կանոնակարգերով սահմանված կամ անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականությունների կատարում։

